Zack.
• , ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։
• -Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hāg2h-«ձագ. յատկապէս թռչունի ձագ» ձևից, որի միւս ժառանգներն են սոգդ. zāk «տղայ, սե-րունդ», պրս. *zak (որ աւանդուած չէ, բայց նրանից են արաբ. [arabic word] zaq «ձադ», ասոր. [arabic word] zagā «հաւի ձագ», վրաց. ზაკი զաքի «ձագ, յատկապէս գոմէշի ձագ» ըստ Չուբինով 515), ալբան. zok, zogu, zogne tթռչունի ձագ» (Pokorny 1, 531)։
• ՆՀԲ «իբր ծագ կամ ձուակ, ձուիկ կամ ձայնող ճա՛կ, ճի՛կ»։ Lag. Gesam. Abhd. 41 համեմատեց վերի պրս. և ասոր. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 54 և Նախալ. 100 զնդ. yavān, պրս. jivan, լտ. ǰuvenis ևն ձևերի հետ։ Հիւնք. ծագ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 185 դնում է իրանեանից փոխառութիւն։ Pedersen KZ 36, 338 իբր բնիկ հայ միացնում է ալբան. zog «թռչուն» բառին, առարկե-լով թէ իրանեան փոխառութիւն լինելու դէպքում ձ-ի տեղ սպասելի էր զ կամ ժ։ G. Meyer, Alb. Stud. III 18 և Wiede-mann BВ 27 (1902), 203 ալբան. zok zogne «թռչունի ձագ»։ Մառ. ИАН 1913 422 ասոր. zaqā և պրս. zag ձե-ւի հետ միասին յաբեթական արմատից. հմմտ. մինգր. սքուա, սվան. սգյահ «ռոռի»։ Թիրեաքեան, Արիահալ ոռ. 191 պհլ. zāk «ծնեալ» և հյ. ծագ «ծայր» բառերի հետ։ Sigurd Agrell, Zwei Beitráge zur slav. Lautgeschichte, էջ 28 լիթ. žagata և լեթթ. fchagata «կա-չաղակ» բառերի հետ, որ ընդունելով Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 100, աւելացնում է նաև լեթթ. schadsināt «շաղակրատել», schagstēt «հեծկլտալ». լիթ. žagséti «հեծկլտալ», žvageti «ճռնչել, աղմկել», օսս. zaγun «ասել. խօսել» ձևերը. բոլորը միասին դնելով հնխ. g'hagh-բնաձայն արմատից։ Մառ, лՓ. cбοр. 1, 63 ալբան. zog
• «վառեակ»։ Պատահական նմանութիւն ունի պրս. ❇ zaγ «ագռաւ»։
• ԳՒՌ.-Աւշ. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. ձ'ագ՝, Ախց. Երև. Ջղ. ձ'աք, Տփ. ձաք, Ասլ. ձ'աք, ձ'ա*, Ոզմ. ձ'mք, Պլ. Ռ. ցաք, Ղրբ. Մկ. Վն. δmք', Սլմ. ծmկ', Տիգ. ցmք, Հճ. ձ'օգ՝, Զթ. ծօգ'՝, ձ'ոգ՝, Սվեդ. ձ'իւգ'.-բար-բառներում հարստացած է նորանոր նշանա-կութիւններով. այսպէս են «գոմէշի նորածին ձագ. 2. վառեակ. 3. ճնճղուկ. 4. թռչուն. 5. անութի տակ դրուած կարկատան. 6. փէշով վերարկու. 7. պարեգօտի քղանցքի օժանդակ մասը. 8. թռչնաձև մի ոգի»։ Նոր բառեր են ձագուկ (Ակն. ձ'աքուգ), ձագամայր, ձագա-տուն, ձագևար, ձագխեղդ, ձագնօց, ձագլէթ, ձագկորի, ձագտապակ, ձագսիւն, ձագոտիլ, ձագփաթաթ։
• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ ձև է քրդ. [arabic word] tsak «գոմէշի ձագ», որ ունի Jus. ti, Dict. Kurde, էջ 100. (բայց ի՛նչպէս պէտք է կարդալ ts խումբը)։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայից է դնում ալբան. zok. zo-gou «թռչունի ձագ, թռչուն», որ ի զուր է։-Հայ գւռ. ձագ «հագուստի վրայ այս կամ այն մասը» բառից փոխառեալ է ըստ իս նաև կապադովկ. záka, որ Karolides, Γλ. συγжρ. 82 մեկնում է «ὄ ϰόλπος τοῦ ἐνδύματος» (հա-գուստի ծալք) և աւելի մանրամասն էջ 162 «ὸ ϰὸλπος ό σχηματι-ζὄμενος εἰς τά *Aσια-ιϰ3 ἐνδύματα ἀνωϑεν τῆς ζώνης περὶ τὸ στήϑος» (ասիական հագուստի վրայ, գօտուց վերև. կրծքի շուրջը շինուած ծալք)։ -Այս բառը Karolides հյ. ծոց և յն. οάϰος «խորգ, թա-ղիքի պէս կոշտ կտորեղէն» բառերին է կը-ցում, մասամբ առաջնորդուելով նրանից, որ յն. ϰόλπος նշանակում է «ծոց» և «հագուս-տի ծալք»։